|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ-ը չի ձգտում Իրանում ռեժիմի փոփոխության, երկրի ապագայի մասին որոշումը պետք է կայացնի ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ գերատեսչության ղեկավար Մայք Պոմպեոն ասել էր, որ իրանցիները պետք է ընտրեն` «ինչ կառավարություն են ցանկանում իրենց համար»: «Եթե դա տեղի չունենա, ԱՄՆ-ը կշարունակի կոշտ դիրքորոշում պահպանել Թեհրանի նկատմամբ»,-ընդգծել էր նա:
«Կարծում եմ՝ նա խոսում է այն մասին, որ դա Իրանի ժողովրդի որոշումն է… Մեր քաղաքականությունը իշխանությունների փոփոխությունը չէ»,- պարզաբանել է պետքարտուղարության ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ: