|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ապրիլի 19-ին` ժամը 01:13-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան և Զաքյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) և «Mercedes G500» մակնիշի (վարորդը՝ Կ. Ն.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Վառելիքի արտահոսք չի եղել, տուժածներ չկան:
Փրկարարներն ուղղել են կողաշրջված «Mercedes G500» մակնիշի ավտոմեքենան: