|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հոկտեմբերի 14-ին` ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը վնասվածքի ստացման հանգամանքները չի հայտնել:
Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ տղամարդը 1985 թ. ծնված Հրանտ Պ.-ն է, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալ:
Հոկտեմբերի 15-ին` ժամը 02.00-ին, 1956 թ. ծնված Վարազդատ Պ.-ն հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին` ժամը 20.00-ին, Զաքյան փողոցի թիվ 8 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, որդուն` Հրանտ Պ.-ին, դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է հորեղբոր որդին` 1965 թ. ծնված Ռուբեն Պ.-ն: Կատարվում է հետաքննություն: