|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մադրիդում 6 մարդ է ձերբակալվել անկարգություններից հետո, որոնք սկսվել են իսպանական մայրաքաղաքում աֆրիկացի ներգաղթյալի մահից հետո. հայտնում է РИА Новости-ն:
Պաշտոնական տեղեկության համաձայն` 35-ամյա սենեգալցի Մամե Մբագեն մահացել է սրտային անբավարարությունից: Ականատեսներն ու տղամարդու ծանոթները, սակայն, հայտարարում են, որ նրա մահը հետապնդման հետևանք է, որն իրավապահները կազմակերպել են փողոցային առևտրականների, այդ թվում՝ աֆրիկացու նկատմամբ: Սենեգալցին Իսպանիա էր ժամանել 14 տարի առաջ, բայց չուներ բնակության թույլտվություն: