|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով փետրվարի 20-ին ձերբակալվել են ևս երկուսը՝ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը և նույն զորամասի պարենային պահեստարանի պետը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ):
Տեղեկությունը yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը` հավելելով, որ առայժմ անուններ չեն կարող հրապարակել:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին բանակի պարենային պահեստում ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով: Նախկինում որպես մեղադրյալ ներգրավվել էր նաև Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը։