|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.93 |
| EUR | ⚊ | € 418.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.6651 |
| GBP | ⚊ | £ 492.91 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Օբելիսկի մոտ բռնկված անկարգությունների հետևանքով առնվազն 15 մարդ է ձերբակալվել։ «РИА Новости»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են արգենտինական լրատվամիջոցները։
«Հարձակումների հետևանքով տուժել է քաղաքային ոստիկանության երեք աշխատակից։ Արձանագրվել են նաև հեռախոսների և անձնական իրերի գողության դեպքեր։ Պաշտոնական աղբյուրները հաստատել են, որ այս միջադեպերի առնչությամբ ձերբակալվել է առնվազն 15 անձ»,- հայտնել է «TN» հեռուստաալիքը։
Աղբյուրի տվյալներով՝ հանդիպման ավարտից հետո հազարավոր երկրպագուներ հավաքվել էին Օբելիսկի մոտ՝ ազգային թիմին իրենց աջակցությունը հայտնելու համար։ Ի սկզբանե ակցիան անցել է խաղաղ, սակայն ավելի ուշ մի խումբ անձինք սկսել են քարեր և շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Բացի այդ, մի քանի հոգի անցել են Օբելիսկի շուրջ տեղադրված ցանկապատը, ինչից հետո ձերբակալվել են իրավապահների կողմից։
«Clarín» թերթի տեղեկություններով՝ բախումների հետևանքով տուժել է ոստիկանության յոթ աշխատակից։ Լրատվամիջոցը հայտնում է, որ իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել անկարգությունների ագրեսիվ մասնակիցներին ցրելու համար։