|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աղբյուրը՝ armeniangenocide100
Բուենոս Այրեսում հայտարարվել է Կինոյի և մարդու իրավունքների 16-րդ միջազգային կինոփառատոնի անցկացման և ծրագրի մասին, գրում է escribiendocine.com-ը:
Փառատոնն անցկացվելու է հունիսի 17-24-ը քաղաքի ավելի քան 10 սրահում: 100-ից ավելի լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր կցուցադրվեն` «Գենդերային հեռանկարներ», «Մանկություն և երիտասարդություն», «Գաղթականներ», «Պանորամա» ծրագրերում:
Փառատոնի շրջանակներում հունիսի 20-ին Արոլդո Կոնտիի անվան մշակութային հուշահամալիրում կցուցադրվի արգենտինացի դրամատուրգ և ռեժիսոր Ալեխանդրո Խենեսի «Ժխտում» թատերական ներկայացումը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: