|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արգենտինայի հայ համայնքը հոկտեմբերի 10-ին երթ է իրականացրել է դեպի Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ:
Diario Armenia պարբերականը տեղեկացնում է, որ երթը կազմակերպվել է Արգենտինայում հայկական ինստիտուտների (IARA) ջանքերով:
Բողոքի բազմամարդ երթերը, որոնց ժամանակ պարզվել են «Արցախը Հայաստան է», «Խաղաղություն ենք ցանկանում», «Թուրքերը մարդասպաններ են» և այլ գրություններով պաստառներ, գրավել են տեղական մի շարք լրատվամիջոցների ուշադրությունը:
Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները համատեղ հայտարարություն են ընթերցել, որում ասվում է. «14 օր շարունակ մեր քույրերն ու եղբայրները, մեկ բռունցք դարձած, դիմակայում են հակառակորդի դաժան հարձակումներինը և միայնակ հակահարված են տալիս զավթիչին, որը ցանկանում է գրավել այն, ինչ մերն է»:
Այնտեղից հայ համայնքը երթով շարժվել է դեպի թուրքական դեսպանատուն, որտեղ բարձրաձայնել է, որ «հենց Թուրքիան է ցեղասպանություն իրականացրել հայերի, ասորիների և պոնտացի հույների դեմ 105 տարի առաջ»: «Որտե՞ղ է և ի՞նչ է անում միջազգային հանրությունը՝ կանգնեցնելու համար այս նոր արյունարբու ինքնահռչակ սուլթանին»,- նշել են երթի մասնակիցները: