|
Փոխարժեքներ
23 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Երեկ տեղեկացրել էինք, որ Նյու-Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցել է ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլ նաև կինը` Մեհրիբան Ալիևան, ով համատեղում է փոխնախագահի պաշտոնը և իրեն բանաստեղծուհի հռչակած դուստրը` Լեյլա Ալիևան: Ընտանեկան այս լուսանկարները սոցցանցերում հարուցել են ադրբեջանցիների զայրույթն ու զարմանքը: Սա էլ քիչ է, այժմ էլ համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է Ալիեւի դուստրը սելֆի անում հոր ելույթի ժամանակ, իսկ մայրն այդ ընթացքում գլուխն է տմբտմբացնում՝ համաձայնության նշան տալով ամուսնու ելույթին:


