|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը հաստատել է Ռուսաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանի մահվան մասին տեղեկությունը: Ոսկանյանը կորել էր 2016 թվականի նոյեմբերին: Ենթադրվում է, որ նա մահացել է գերությունից փախչելու փորձի ժամանակ: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն այդ մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում. հայտնում է ТАСС-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեսպանատունը ստուգում է ապստամբների կողմից գերված Արսեն Ոսկանյանի սպանության մասին տեղեկությունը:
Reuters-ի տեղեկություններով՝ Կոլումբիայի «Ազգային ազատագրական բանակ» ապստամբ խմբավորումը հայտարարել էր, որ իր մոտ գերի պահվող Ոսկանյանը սպանվել է 2017 թվականի ապրիլին`փախուստի փորձի ժամանակ: Գործակալության վարկածով՝ տղամարդը գերի էր ընկել 2016 թվականի նոյեմբերին, երբ փորձել էր անօրինական ճանապարհով Հայաստան տեղափոխել հազվագյուտ թունավոր գորտեր: