|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս գիշեր հակառակորդը հերթական անգամ թիրախավորել է հայկական խաղաղ բնակավայրերից մեկը՝ կրակ բացելով Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի վրա:
Yerkir.am-ի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ հակառակորդը գյուղի վրա կրակել է ժամը 23:00-ից մինչեւ 01:00-ն ընկած ժամանակահատվածում:
Նա հայտնեց, որ կրակոցների հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, վնասվել են տների տանիքները, սակայն լուրջ վնասներ գյուղը չի կրել:
Ջոնիկ Միքայելյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ են գնդակոծել գյուղը, թեև մարտական դիրքերի ուղղությամբ միշտ էլ կրակոցներ եղել են: