|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
«Բարսելոնա»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արդա Թուրանը հարձակվել է լրագրողի վրա, հայհոյել և սեղմել նրա կոկորդը:
Ըստ Demokrathaber-ի՝ միջադեպը տեղի է ունեցել օդանավի թռիչքից անմիջապես առաջ: Ֆուտբոլիստը հարձակվել է Milliyet թերթի լրագրող Բիլալ Մեշեի վրա Եվրո 2016-ի ընթացքում արած հրապարակումների պատճառով: Նշվում է, որ Թուրանին հեռացնելու նպատակով միջամտել են նրա թիկնապահները, սակայն միջամտությունն անգամ արդյունք չի տվել:
Ուշագրավ է, որ միջադեպին չի միջամտել և չի արձագանքել Թուրքիայի ազգային հավաքականի մարզիչ Ֆաթիհ Թերիմը: