|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Բարսելոնա»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արդա Թուրանը հայտարարել է ազգային հավաքականից դուրս գալու մասին: Ըստ Hurriyet-ի՝ նա այդ մասին ասել է ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Թուրանն օրեր առաջ հարձակվել էր Milliyet թերթի լրագրող Բիլալ Մեշեի վրա Եվրո 2016-ի ընթացքում արած հրապարակումների պատճառով: Նա նաև հայհոյանքներ էր հնչեցրել լրագրողի հասցեին:
Տեղեկություններ չկան այն մասին, թե Թուրանի՝ հավաքականը լքելու անակնկալ որոշումը կապվա՞ծ է վերը նշված միջադեպի հետ, թե՞ ոչ: