|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատաքննությունը: Այսպիսով` դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Հաջորդ դատական նիստում մեղադրական ճառով հանդես կգա դատախազ Հայկ Հակոբյանը:
Այսօր դատարան գրություն էր ստացվել գործով տուժող Մովսես Ներսիսյանի իրավահաջորդ Կարեն Ներսիսյանից: Նա հայտնել էր, որ չի կարող ներկայանալ դատարան, և որ դատարանը կարող է ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Բացի այդ` նա խնդրել էր դատարանին Մովսես Ներսիսյանի սպանության համար Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչելու դեպքում բավարարել իր հայցը: «Դատապարտելու դեպքում խնդրում եմ բավարարել իմ հայցը, որպեսզի ես կարողանամ գոնե հորս հիշատակի համար գերեզմանատան համար տարածք վերցնել և նրա համար հուշաքար տեղադրել»,- նշել էր Կարեն Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ, համաձայն գործի նյութերի, Սաֆարյանի սպանությունը պատվիրել և կազմակերպել է Իսրայել Սարգսյանը, ով էլ հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է սպանությունը կատարած Մոսոյին ու դիակը թաքցրել կոյուղու դիտահորում: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Իսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից: Նշենք, որ այսօրվա նիստում շարունակվեց ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի հարցաքննությունը: