|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանը Մոսկվային է արտահանձնել վարձու մարդասպանի, որին կասկածում են գործարարի սպանության մեջ: Այս մասին հայտնում է БалтИнфо-ն` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Տեղեկության համաձայն՝ 2004-ին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած ադրբեջանցուն կարողացել են վնասազերծել հայ և ռուս իրավապահ մարմինները: « րան ձերբակալել և Ռուսաստան են տեղափոխել 2014-ի ապրիլին: Ձերբակալվածը կասկածվում է 2012 թվականին Մոսկվայում ղազախ գործարարի սպանության մեջ»,- ասել է աղբյուրը:
Դեռ Ռուսաստանում գտնվելու ժամանակ հանցագործի ինքնությունը պարզվել է, սակայն նրան հաջողվել է հեռանալ Ռուսաստանից:
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածը 27 տարեկան է:
Ներկայումս աշխատանքներ են տարվում սպանության պատվիրատուին հայտնաբերելու ուղղությամբ: