|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նկարահանվում է հայտնի լրագրող և վավերագրող Էրիկ Լարսոնի «Դևը` Սպիտակ քաղաքում» գրքի վրա հիմնված ֆիլմում. այս մասին հայտնում է Deadline-ը: Ռեժիսորը աշխարհահռչակ Մարտին Սկորսեզեն է, ով դերասանի հետ համատեղ աշխատել է 5 ֆիլմերում:
Այն հիմնված է իրական պատմության վրա: Ենթադրվում է, որ Դի Կապրիոն մարմնավորելու է սերիական մարդասպան Հենրի Հոլմսին: Վերջինս Չիկագոյում հյուրանոցի սեփականատեր էր, ով 1893 թվականին սպանել է իր` տարբեր տվյալների համաձայն 50-200 այցելուներին:
1894 թվականին նա կալանավորվել է, իսկ երկու տարի անց կախաղան բարձրացվել: Մինչ մահապատիժը նա խոստովանել է միայն 27 մարդու սպանությունը: