|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Արձագանքելով ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուին վերաբերող հարցին` նա ասաց, որ այդ պաշտոնին հավակնում է ավելի փորձառու քաղաքական գործիչներից մեկը: Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք ԱԺ նախագահ է նշանակվելու Արա Բաբլոյանը, Շարմազանովը պատասխանեց. «Ինչու` ոչ»:
Ի դեպ, Շարմազանովի խոսքից հասկանալի դարձավ, որ ՀՀԿ խմբակցությունը, ամենայն հավանականությամբ, կրկին կղեկավարի Վահրամ Բաղդասարյանը: «Կարծում եմ՝ Վահրամ Բաղդասարյանը վատ չի կատարել խմբակցության ղեկավարի պարտականությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ մյուս հարցերին կանդրադառնա ԳՄ նիստից հետո: