|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Սիրելի բժիշկներ, այս իշխանությունը, փաստացի, իր շխանության գալու առաջին իսկ օրվանից պայքարում է էլիտայի դեմ, դասախոս, բժիշկ և մյուս խավերի դեմ, որվհետև դասախոսներն ու բժիշկներն այն խավն են, որոնք, համեմատաբար, անկախ են, պրոֆեսիոնալ են իրենց աշխատանքում»,-դիմելով բժշկական համայնքին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Արմենուհի Կյուրեղյանը բժիշկների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ նոր սահմանված կարգով բժիշկը պետք է ունենա անհատական լիցենցզիա, իսկ դրա համար բժիշկը պետք է հանձնի հատուկ մասնագիտական քննություն և այդ քննությունը գործող բժիշկներից պետք է ընդունի լիազոր մարմնի կողմից կազմավորված ինչ-որ հանձնախումբ։
Մանրամասն՝ տեսանյութում։