|
Փոխարժեքներ
05 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Թուրքիայի արդարադատության նախարարությունը, ընդդիմադիր պատգամավոր Գամզե Աքքուշի հարցմանն ի պատասխան, երկրի բանտերում գտնվող վատառողջ դատապարտյալների վերաբերյալ տեղեկություն է տրամադրել, որում ուշագրավ տվյալներ են տեղ գտել. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը, հիմնվելով նախարարության տրամադրած տվյալների վրա, հայտնում է, որ Թուրքիայի բանտերում ներկայումս 841 վատառողջ բանտարկյալ սպասում է ազատման հրամանի, իսկ 1086 բանտարկյալ, որոնք նույնպես ունեն առողջական լուրջ խնդիրներ, անտեսված վիճակում են, և ոչ մի բան չի արվում նրանց կյանքը փրկելու համար:
Բացի այդ, ըստ պարբերականի, վերջին 5 տարում 451 բանտարկյալ, որոնց, չնայած ծանր առողջական վիճակին, ազատ չեն արձակել, մահացել է բանտում: Ի դեպ, նախարարության տվյալներով, ամենաշատ մահացությունը գրանցվել է 2016 թվականին: