|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թաիլանդի մաքսային ծառայությունը Բանգկոկի օդանավակայանում հայտանաբերել է կենդանի կրեաներով լի ճամպրուկ, որոնք գնահատվել են 33 հազար դոլար:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բանգլադեշի օդանավակայանից ուղեւորն իր հետ Բանգկոկ է բերել 451 կրիա, դրանք բառացիորեն խցկված են եղել միջին չափերի ճամպրուկի մեջ:
Կրիաները եղել են տարբեր չափերի եւ տարբեր արժողության: Բացի դրանցից, մաքսանենգը տոպրակով տեղափոխել է հնդկական կոկորդիլոսներ` գավիալաներ:
Ոստիկանությունը չի կարողացել գտնել ճամպրուկի տիրոջը, նա, հավանաբար, օդանավակայանից դուրս չի եկել եւ մեկ այլ չվերթով հեռացել է:
Կրիայից պատրաստված ապուրը Թաիլանդի բնակիչների, նաեւ այդ երկիր այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի կերակրատեսակներից է: