|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը փորձել է ամուսնուն բանտից դուրս բերել:
19-ամյա Մարիա դել Մար Արխոնան այցելել է ամուսնուն բանտում, իսկ դուրս գալուց կասկած է առաջացրել ոստիկանների մոտ: Պարզվել է` կնոջ մոտ եղած ճամպրուկում թաքնվում է նրա ամուսինը` Խուան Ռամիրես Տիխերիան:
Ռամիրեսը 20 տարի ազատազրկման էր ենթարկվել ապօրինի զենք օգտագործելու համար:
Կինը ձերբակալվել է: Կատարվում է հետաքննություն: