|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինչպես արդեն տեղեկացրել էինք քիչ առաջ կայացավ ՀՀկ ԳՄ նիստը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Արտակ Զաքարյանը կնշանակվեն ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալների պաշտոնում:
«Մենք համոզված ենք, որ թե´ Արտակ Դավթյանը, թե´ Արտակ Զաքարյանը, կարող են թե´ իրենց մտավոր, թե´ հայրենասիրական, թե´ պրոֆեսիոնալ ունակությունները ներդնել Հայաստանի Զինված ուժերի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու գործում: Մենք նրանց հաջողություն ենք մաղթում և աջակցելու ենք»,- հավելեց Է. Շարմազանովը: