|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Եռաբլուրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին մոտեցավ մի տարեց կին՝ ներկայացնելու իր խնդիրը: Կինը մի քանի անգամ փորձեց ծնկի գալ Սերժ Սարգսյանը առջև, սակայն ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կանխեց: «Ձեր օգնությունն եմ խնդրում»,- լաց լինելով` ասաց կինը և նամակ հանձնեց նախագահին:
Քիչ անց նախագահին մոտեցավ մեկ այլ կին, ում Yerkir.am-ն իր հրապարակումներում անդրադարձել է: Գավառի բնակչուհի 60-ամյա Սվետա Դավթյանը նախագահին դժգոհեց վարչապետ Կարեն Կարապետյանից: Վերջինս նախորդ տարվա հոկտեմբերին մեքենայից իջել էր և գրկել կնոջը՝ խոստանալով օգնել: Վարչապետի այդ քայլը բուռն արձագանք էր գտել համացանցում: «Ցավդ տանեմ, ոտերդ պաչեմ, կյանքիդ մեռնեմ»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասաց կինը` այդպես էլ չպարզաբանելով, թե ինչ խնդրով է դիմում: