|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀԿ-ն իր քարոզարշավը կմեկնարկի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով, ընդ որում բավականին ակտիվ, այդ մասին այսօր՝ ՀՀԿ Գործադիր Նիստից հետո ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
«Կուսակցությունը որոշել է շատ ակտիվ քարոզարշավ իրականացնել, կօգտվենք ընդունված բոլոր միջոցներից: Քարոզչության հիմքը պետք է լինի ՀՀ անվտանգության ամրապնդումը, ինչպես նաև տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը»,- ասաց նա:
Շարմազանովը նաև անդրադարձել է մամուլում ընտրակաշառքի վերաբերյալ լուրերին՝ ասելով, թե իրենք ունեն շատ հստակ հանձնարարական՝ բացառապես օրենքի շրջանակներում քարոզարշավ իրականացնել։