|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմը հրապարակել է նոր կարգախոսը` «Քիչ թշնամի, շատ բարեկամ»:
Ըստ Ensonhaber-ի` նոր կառավարության հետագա ծրագրերի և արտաքին հարաբերությունների մասին հայտարարությամբ հանդես եկած Յըլդըրըմն ասել է. «Մենք քչացնելու ենք մեր թշնամիներին և ավելացնելու մեր բարեկամների թիվը: Պատմությունն այսօր այս տարածաշրջանում մեզ վրա շատ կարևոր պարտականություններ է դնում: Այս պարտականությունները կա'մ պետք է այսօր իրականացնենք, կա'մ էլ ամբողջ պատմության ընթացքում զգալու ենք հավանական հիասթափության դառը հետևանքը»: