կարևոր
3616 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-23 19:22
Քաղաքական

Փաշինյանի «Ապագա Կա» կարգախոսը կարող է վերածվել Հայաստանի Արևմտյան Ադրբեջան դառնալուն եթե նա մնա իշխանության ևս մեկ տարի․ Zham

Փաշինյանի «Ապագա Կա» կարգախոսը կարող է վերածվել Հայաստանի Արևմտյան Ադրբեջան դառնալուն եթե նա մնա իշխանության ևս մեկ տարի․ Zham

Zham.am-ը գրում է․  Բոլորն են հիշում, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններում քարոզում իր «Ապագա Կա» կարգախոսը: Իսկ մինչ այդ, 2017 թվականին, նա իր մյուս թիմակիցների հետ հանդես էր գալիս «Ելք Կա» մեկ այլ կարգախոսով: Փաստացի, «Ելք Կա» կարգախոսով նա եկավ իշխանության, պարտվեց պատերազմում, որի արդյունքում մենք ունեցանք 4000-ից ավելի զոհ, իսկ Արցախի մեծ մասը հայտնվեց ադրբեջանցիների տիրապետության տակ:

2021-ին նա հանդես եկավ «Ապագա Կա» մեկ այլ կարգախոսով, որտեղ խաբում էր, թե մեկ-երկու ամսվա ընթացքում հետ կբերի գերիներին և խաղաղություն կհաստատի Ադրբեջանի հետ, միաժամանակ խոստանալով, որ կաջակցի արցախցիների ինքնորշման իրավունքի կյանքի կոչմանը:

Երկու տարի անց տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը: Նա վաղուց մոռացել է գերիներին հետ բերելու խոստումը, արդեն հրապարակավ է հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից, նույնիսկ այդ դեպքում երաշխիք չի տալիս, որ Ադրբեջանը կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և առանց ամոթի հարցադրում է անում, թե որ տարածքներով է պատրաստ Ադրբեջանը պատրաստ ճանաչել Հայաստանը: Իսկ հարևան Ադրբեջանում արդեն կազմվել է ավելի քան 100 հազար ադրբեջանցիների ցուցակ, որոնց Ալիևը պատրաստվում է բերել Հայաստան՝ մշտական ապրելու համար: Քանի որ Ալիևը չի ճանաչում ներկայիս Հայաստանը, որպես հայերի Հայրենիք, համարելով, որ դա արհեստածին պետություն է և այն իրականում պատկանում է ադրբեջանցիներին:

Շատերը դա կհամարեն ցնդաբանություն և դա այդպես կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի հարևանը չլիներ 80 մլն-անոց Թուրքիան, որի ղեկավարը պաշտոնապես է հայտարարում, որ աջակցելու է «եղբայրական Ադրբեջանի բոլոր ազգային նպատակներին»։ 

Ադրբեջանին և Թուրքիային միակ հակազդող գործոնները Իրանն ու Ռուսաստանն են, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված ձևով փչացնում է հարաբերությունները: Ավելին, վերջին իր ասուլիսում հայտարարում է, որ ռուսական զինուժը Հայաստանում սպառնում է, ոչ թե նպաստում է երկրի անվտանգությանը:

Այսինքն, ստացվում է, որ գործնականում Փաշինյանի կարգախոսը «Ապագա Կա» իրականաում նշանակում էր, ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար ապագա կա:

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ պաշտոնապես՝ Թուրքիայի ԱԱԾ-ի գործակալ, ի՞նչ պետք է աներ, որ այսօր չի կատարում Փաշինյանը:

Այսպիսի խայտառակ իրավիճակ դեռ ոչ մի ժողովուրդ չի հանդուրժել, և հայերն իսկապես այս հարցում կարող են Գինեսի գրքի մեջ հայտնվել:

Մանավանդ որ այս ամենից հետո այլևս պետք չէ զարմանալ, թե՛ ինչո՞ւ հենց հայերը ցեղասպանվեցին 1915-ին:

Սա է իրականությունը: