|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Օրաթերթի մի խորագիր ինչպիսի հիշատակներ և ապրումներ է երբեմն առաջացնում։ Փոքր դեպքի մասին լրատվությունը, ոմանց համար՝ աննշան, բայց ուրիշների համար ծով հուզումների պատճառ կարող է դառնալ։
«ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունից՝ Լիբանան» տպված նախադասությունը, բայց մանավանդ՝ ձեռագիր զգացական խոսքերը՝ յուրաքանչյուր արկղի վրա, երկար ժամանակով անջատում են ինձ այսօրվա իրավիճակից։
Տասնամյակներ շարունակ «Մեկ ազգ» կարգախոսը բարձրացրած կազմակերպությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործով տեր է իր խոսքին։
Կովկասից կամավոր՝ Սասունին, Լիբանանից ուսուցիչ՝ Ամերիկային, Ֆրանսիայից կամավոր՝ Արցախին… Ու շարքը երկարում է, և երեկ էլ՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնից՝ Լիբանանին։
Անկախ քանակից ու թվից, հիմնականը՝ կարողության չափով, երբեմն դրանից էլ ավելի, անպայման «հասնել»-ու ճիգն է, որ 130 տարի ի վեր դրսևորում են հազարավորներ։
«Մեկ ազգ», «Օգնի՛ր եղբորդ» և նման կարգախոսները քարոզչական դատարկ լոզունգներ չեն և չպիտի լինեն մեզ համար, այլ յուրաքանչյուր մարտահրավերի և ճգնաժամի ժամանակ գործի վերածվող քար համոզումներ են դրանք։