|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ խզման ուղի է ընտրել, և դա պետք է ակնհայտորեն ընդունվի, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։ Մեդվեդևը նախկինում նշել էր, որ Փաշինյանը կարող է «ցավոտ կերպով» հայտնվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև՝ մի կողմից փորձելով «քաշել» Երևանին ԵՄ, մյուս կողմից՝ փորձելով պահպանել Եվրասիական տնտեսական միության անդամակցության առավելությունները։
«Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. սա պետք է անկեղծորեն ընդունել», – ասել է Մեդվեդևը։
«Մոսկվայի ռազմավարական գործընկերը Հայաստանի ժողովուրդն է, այլ ոչ թե որևէ հայ առաջնորդ։
Փաշինյանի քաղաքականության արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ)։
Փաշինյանը ուղղակիորեն վտանգել է Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ հարաբերությունները, նրա գործողությունները հետևանքներ կունենան»,-նշել է Մեդվեդևը։