|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վրաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Դավիդ Դոնդուան հայտարարել է, որ երկիրը սկսում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու գործընթացը. հայտնում է Газета.ру-ն:
Հիշեցնենք, որ Սիրիան ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:
Ըստ վրացական կողմի` այդ քայլը ցույց է տալիս, որ Սիրիան արհամարհում է ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության մասին միջազգային իրավական պարտավորությունները: Վրաստանը նաև կոչ է անում միջազգային հանրությանը` արձագանքել Սիրիայի որոշմանը, որն իբր ընդունվել է ռուսական կողմի ազդեցության ներքո: