|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Երևանում նախատեսվելիք SOAD-ի համերգի շուրջ քննարկումներին, նշել՝ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։
«Սիրելի՛ հայրենակիցներ, SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։
Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։
Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները»,- գրել է ԿԳՄՍ նախարարը:
Հիշեցնենք՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե System of a Down-ը հուլիսին համերգով հանդես է գալու Երևանում։
Սերժ Թանկյանն էլ հերքել է Փաշինյանի հայտարարությունը՝ գրելով, որ SOAD-ը Երևանու՞մ։ Սրա հետ կապված, կարծես, շփոթմունք կա։