|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.97 |
| EUR | ⚊ | € 426.7 |
| RUB | ⚊ | ₽ 5.1616 |
| GBP | ⚊ | £ 493.93 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Դրամահավաքի հայտարարություն ուղղված Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը․
«Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ և մշակույթի պահպանությամբ մտահոգ անձինք,
Այսօր Արցախի հայկական մշակութային ժառանգությունը կանգնած է ոչնչացման և յուրացման իրական վտանգի առաջ։ Վտանգված են հարյուրավոր եկեղեցիներ ու վանքեր, հազարավոր խաչքարեր, հուշարձաններ, թանգարաններ, գրադարաններ և հայկական ինքնության վկայություններ։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ստեղծվել է՝ փաստագրելու, մշտադիտարկելու և միջազգային հարթակներում պաշտպանելու Արցախի հայկական մշակութային արժեքները և բարձրաձայնելու մշակութային ցեղասպանության շարունակվող դեպքերը։
2023 թվականի հունիսի 6-ին՝ Ադրբեջանի կողմից ամբողջությամբ շրջափակված Ստեփանակերտից, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը պաշտոնապես հայտարարեց գրասենյակի գործունեության մեկնարկի մասին։
Այդ ժամանակից ի վեր իրականացվում են՝
արբանյակային մշտադիտարկում,
փաստահավաք և հետազոտական աշխատանքներ,
միջազգային իրազեկման ծրագրեր,
մշակութային իրավունքների պաշտպանության նախաձեռնություններ։
Փաստագրված տվյալներով՝ 2020 թվականից հետո արձանագրվել են մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման հարյուրավոր դեպքեր։ Այսօր վտանգված են ավելի քան 423 եկեղեցիներ և վանքեր, շուրջ 30 թանգարաններ և ավելի քան 10․000 մշակութային հուշարձաններ։
Այս պայքարը միայն մշակութային արժեքների պահպանության համար չէ։
Սա պայքար է պատմական հիշողության, ազգային ինքնության և համամարդկային մշակույթի պահպանման համար։
Դրամահավաքի շրջանակում հավաքագրված միջոցները կուղղվեն՝
• արբանյակային մշտադիտարկման շարունակմանը,
• փաստագրման և հետազոտական աշխատանքներին,
• միջազգային իրավական և տեղեկատվական գործունեությանը,
• թվայնացման և արխիվային պահպանությանը,
• գրասենյակի շարունակական գործունեության ապահովմանը։
Յուրաքանչյուր աջակցություն կարևոր է։
Յուրաքանչյուր ներդրում նպաստում է հայկական մշակութային ժառանգության պահպանմանը։
Կոչ ենք անում միանալ այս կարևոր առաքելությանը և աջակցել Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության գործին։
Կոնվերս բանկ
Ստացող Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով
ՀՀ դրամ 1930056346240300
$19300108776901
Ռուբլի 19300492551058»։