Միասին կարող ենք
կարևոր
991 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-24 17:32
Քաղաքական

ՔՊ-ի ընտրողների 2/3-ը մեզ լավ է վերաբերվում, բայց չի ընտրում. մարդը շատ դժվար է ընդունում՝ սխալվել է. Սամվել Կարապետյան

ՔՊ-ի ընտրողների 2/3-ը մեզ լավ է վերաբերվում, բայց չի ընտրում. մարդը շատ դժվար է ընդունում՝ սխալվել է. Սամվել Կարապետյան

Եթե մեր արածի բոլոր թվերը տեսած լինեիք՝ պետությունն էլ այդքան չի արել։ Մենք ամեն ինչ արել ենք համեստ ձևով և այն բնագավառներում, որի մասին չենք կարողացել խոսել, բայց միշտ արել ենք։ Այս մասին Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Սամվել Կարապետյանը։

«Ես միշտ ասում եմ այն մինիմումը, որն անելու ենք, բայց ոչ մեկդ չկասկածեք, որ մենք ունենալու ենք հարուստ պետություն, ուժեղ Հայաստան, ուժեղ ժողովուրդ; Պրոբլեմն այն է, որ սա չի եղել իմ կյանքի երազանքը»,- նշել է Կարապետյանը՝ հիշեցնելով իր հայտնի հայտարարությունն իր ձևով մասնակցելու մասին և հավելեց.

«Քանի որ ես գնահատեցի, որ քաղաքական ուժերը տարիների ընթացքում պայքարելով, չնայած բոլորը մինչ այսօր պայքարում են, բայց ինչ-որ չափով ուժի տեսակետից սպառել են իրենց, չկա այն ուժը, որ մի գործողությամբ վերջացնի։

Հիմա մենք ձեզ հետ այս շարժումը պետք է անենք, ուրիշ ձև չունենք (ցույց է տալիս ձեռքի ժեստը); Մի պահ պատկերացրեք, որ մենք մեր ձևով չմասնակցեիքն. ինքը գնալու էր նստեր, թմբուկի վրա նվագելով նորից մեր ժողովրդին տաներ դեպի թրքացում»,-հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդը՝ նշելով, որ հարցումներ են անցկացնում և պարզել են, որ ՔՊ-ին ընտրողների 17 %-ն էլ «Ուժեղ Հայաստանին» լավ են վերաբերվում։

«Չեն ընտրում մեզ, բայց լավ են վերաբերվում, այն բացառիկ արդյունք է։ Այսինքն իրենց ընտրողների 2/3-ը մեզ լավ է վերաբերվում, բայց չի ընտրում, իսկ չի ընտրում, որովհետև մարդը շատ դժվար է ընդունում, որ ինքը սխալվել է»։