|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում, Կապան-Գորիս, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: