Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2017-02-02 10:03
Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ են

Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ  փետրվարի  2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհը:

Սարավան - Զանգեր և Կապս - Ամասիա ճանապարհահատվածները դժվարանցանելի են բքի պատճառով:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։