|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իտալական Ֆարինդոլա քաղաքի իշխանությունները դատական հայց կներկայացնեն ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի դեմ. այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատճառը Charlie Hebdo-ի հրապարակած ծաղրանկարն է: Պարբերականը ծաղրանկար է հրապարակել, որը վերաբերում է հունվարի 18-ին Իտալիայում տեղի ունեցած բնական աղետին. Աբրուցո նահանգի լեռնային շրջանում ձնահոսքի տակ է հայտնվել հյուրանոցը, ինչի հետևանքով զոհեր և անհետ կորածներ կան:Շ
Ծաղրանկարում պատկերված է մահը, որը դահուկներով իջնում է լեռից`դահուկի փայտերի փոխարեն երկու գերանդի բռնած: Նկարի վրա արված է «Իտալիա: Ձյուն է գալիս» գրությունը:
Ֆարինդոլայի քաղաքապետ Իլարիո Լակետան հայտնել է, որ ինքը հանձնարարել է դատական հայց նախապատրաստել ֆրանսիական շաբաթաթերթի և ծաղրանկարի հեղինակի դեմ: