|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրիան խստիվ դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը:
Ըստ «Գանձասար»-ի՝ այդ մասին «ՍԱՆԱ» լրատվամիջոցին է հայտնել Սիրիայի ԱԳ նախարարության խոսնակը:
«Սիրիան, խստիվ դատապարտելով ահաբեկչական այս քստմնելի արարքը, իր ցավակցությունն է հայտնում ՌԴ ժողովրդին, ղեկավարությանը, կառավարությանն ու դավադիր գնդակի զոհ դարձած դեսպան Անդրեյ Կառլովի ընտանիքին»,- նշել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ «այս խայտառակ հանցագործությունը վերահաստատում է ահաբեկչության դեմ պայքարին առնչվող բոլոր ջանքերի և հնարավորությունների կենտրոնացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի դեմ մահափորձ է տեղի ունեցել: Դեսպանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է, այնուհետև՝ մահացել: