|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Անկարայի գլխավոր դատախազությունն արգելել է լուսաբանել ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության վերաբերյալ լուրերը:
Ըստ Siyasihaber3-ի՝ դատախազությունը նշել է, որ լուսաբանումն արգելելու վերաբերյալ որոշումը կայացվել է «ազգային անվտանգության, հասարակության մեջ կարգի ու անվտանգության, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանման» սկզբունքով:
Որոշման շրջանակներում արգելվել է Կառլովի սպանության պահի կամ դրան հաջորդած իրադարձությունների վերաբերյալ, կասկածյալների կամ այդ գործի հետ կապված որևէ լուրի լուսաբանումը: