|
Փոխարժեքներ
03 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վան քաղաքում 6 ժամվա ընթացքում 7 երկրաշարժ է գրանցվել:
Ըստ Demokrathaber-ի՝ երկրաշարժները տեղի են ունեցել Տուշպա, Գևաշ և Գյուրփընար շրջաններում՝ 1.5-ից մինչև 4.3 մագնիտուդ ուժգնությամբ:
Բողազիչիի համալսարանի Քանդիլլի աստղադիտարանի՝ երկրաշարժների ուսումնասիրման ինստիտուտը տեղեկացրել է, որ երկրաշարժերից երկուսը հաջորդել են միմյանց՝ վախ առաջացնելով քաղաքացիների շրջանում:
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Ադրբեջանում, որը զգացվել է Արցախում: