|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Վեսթ Հեմ»-ի հետ: Այդ խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո տանտերերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Մխիթարյանի խաղի մասին: «Շատ ուրախ եմ Մխիթարյանի խաղի համար, քանի որ այսօր մենք խաղում էինք Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի հետ: «Ֆեյենորդ»-ը այլ խաղաոճ ունեցող թիմ էր, իսկ այսօր Մխիթարյանը լավ խաղ ցուցադրեց անգլիական թիմի հետ, այդ պատճառով կարող ենք ասել, որ Մխիթարյանի մոտ առաջընթաց կա: Մենք իսկապես երջանիկ ենք, քանի որ գիտենք, թե ինչի համար ենք ձեռք բերել Մխիթարյանին: Արդեն նկատում ենք, որ նա հարմարվում է»,- ասել է մարզիչը: