|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին` նշելով, որ չի կարող հայ ֆուտբոլիստին թողնել պահհեստայինների նստարանին:
«Մխիթարյանի դիրքում մենք շատ հնարավորություններ ունենք, սակայն չեմ կարող նրան դուրս թողնել մեկնարկային կազմից, քանի որ նա լավագույնն էր նախորդ խաղում: Ֆուտբոլիստներն իրենք իրենց խաղով պետք է ապացուցեն, թե ով է արժանի լինել մեկնարկային կազմում: «Ուիգան»-ի հետ խաղում ցույց տված խաղից հետո Հենրիխը պետք է լինի մեկնարկային կազմում: Դա պարզից էլ պարզ է»,- մարզիչի խոսքերն է մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հալլ Սիթի» հանդիպումը տեղի կունենա այսօր կեսգիշերին: