|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց ուկրաինական «Զարյա»-ին: Հանդիպման առաջին գոլը հեղինակել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիպ Մխիթարյանը: Խաղից հետո անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն գովեստի խոսքեր է ասել հայ ֆուտբոլիստի հասցեին.
«Ես հիանում եմ Մխիթարյանի խաղով: Հենրիխը մեծ վճռականություն ունեցող ֆուտբոլիստ է: Նա այսօր մեծ ծավալի աշխատանք կատարեց: Ես շատ ուրախ եմ նրա համար, որ կարողացավ իր առաջին գոլը խփել: Նա հիանալի հանդես եկավ ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ գավաթային խաղում»,-ասել է Մոուրինյոն: