|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Նոյեմբերի 28-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան. հայտնում է ТАСС-ը`վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի և Բելառուսի հարաբերությունների զարգացման հեռանկարները, այդ թվում` ներդրումների ոլորտում փոխգործակցությունը:
Բելառուսի և Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան, որից հետո կկայանա ընդլայնված կազմով հանդիպում: Նախատեսվում է մի շարք միջազգային փաստաթղթերի ստորագրում: