|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է.«Կառավարությունում այժմ զբաղված են նախարարությունների, տարբեր վարչությունների ենթակայության ներքո գործող պետական կառույցների, ԾԻԳ-երի, ՓԲԸ-ների կրճատումներով, միավորում-անջատումներով։ Սա պետական աշխատողների սրտով չէ՝ նրանք հայտնվում են ռեալ վտանգի առաջ։ Ջրային պետական կոմիտեում, օրինակ, գոհ չեն, որ գյուղատնտեսության նախարարության կազմից անցել են էներգետիկայի նախարարության կազմ։ Իշխանության կուլիսներում քննարկվում է նաև պետգույքի վարչությունը և կադաստրի կոմիտեն տարածքային կառավարման նախարարության մեջ մտցնելու հարցը։ Նկատենք, որ նոր Սահմանադրության պահանջով կառավարությանն առընթեր մարմիններ նախատեսված չեն, և դրանք առաջիկայում կամ պետք է վերածվեն նախարարությունների, կամ մտնեն որեւէ նախարարության կազմ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: