|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակը» գրում է.
«Երեկ լուրեր էին շրջում, որ ֆինանսների նախարարությունում համատարած կրճատումներ են՝ վերակառուցման անվան տակ: Մոտ 120 աշխատող է ազատվել աշխատանքից: Նրանց փոխարեն ֆիննախ են տեղափոխվում հարկայինի աշխատակիցները:
Ըստ լուրերի, ամբողջությամբ լուծարվել է ֆիննախի «կռուն»՝ վերահսկողության տեսչությունը, ինչը ոմանց ուրախություն է պատճառել՝ այն համարվում է ամենակոռումպացված կառույցներից մեկը:
Ազատվել են նաեւ ֆինանսների նախարարության մամուլի ծառայության աշխատակիցները: Ուղղակի պարզ չէ, թե ովքեր են աշխատելու նորացված ֆիննախում, եւ կրճատված մարդիկ, որոնց գործազրկությունից չփրկեց քաղծառայողի կարգավիճակը, ինչ են անելու»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: