|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ամեն տարի՝ սեպտեմբերի վերջին կիրակին աշխարհում նշվում է Խուլերի համաշխարհային օրը: Առաջին անգամ այն նշվել է 1951 թ.՝ Խուլուհամրերի համաշխարհային ֆեդերացիայի հիմնադրման կապակցությամբ: Այս տարի այդ օրը սեպտեմբերի 25-ին է:
Ըստ վիճակագրության, աշխարհում ամեն տասներորդ մարդը լսողության խանգարումներ ունի: Մարդը լսողությունից կարող է զրկվել վնասվածքների կամ հիվանդության հետեւանքով, ոմանք էլ ի ծնե լսողական խնդիրներ ունեն:
Օրվա նպատակն է բարձրացնել միջազգային համայնքի տեղեկացվածությունը այն խնդիրների վերաբերյալ, որոնց ամեն օր բախվում են խուլերը, նաեւ օգնել պայմաներ ստեղծել նրանց զարգացման, ուսման ու մասնագիտական ունակությունների իրացման համար: