|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երկրագնդի բնակչության 10%-ը միայն ունի կորոնավիրուսի հակամարմիններ. ասել է ԱՀԿ գլխավոր հետազոտող Սումիա Սվամինաթանը՝ վկայակոչելով աշխարհի որոշ քաղաքներում վարակի օջախների շուրջ 500 ուսումնասիրություն:
«Իհարկե, որոշ տեղերում, օրինակ՝ խիտ բնակեցված քաղաքային տարածքներում, կան օջախներ, որոնցում բնակչության 50-60% -ը ենթարկվել է վիրուսի ազդեցությանը և ունի հակամարմիններ: Սակայն դա չի նշանակում, որ ամբողջ քաղաքը, նահանգը կամ երկիրը հասել են կոլեկտիվ իմունիտետի»,- Սվամինաթանին մեջբերում է «Կոմերսանտը»:
Նա փաստել է, որ համաշխարհային մասշտաբով կոլեկտիվ իմունիտետի հասնելու միակ միջոցը պատվաստումն է:
Փետրվարի սկզբին ԱՀԿ-ն հաղորդել էր, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց թիվը գերազանցում է վարակվածների թիվը։