|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը օրեր առաջ շտապ տեղափոխվել է ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը վերջերս սրտի հետ կապված խնդիրներ Է ունեցել և «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժման կուրս անցել։ Սակայն հայ մասնագետները դեսպանին խորհուրդ են տվել բուժման նպատակով շտապ տեղափոխվել հայրենի ԱՄՆ։ Ըստ լուրերի՝ դեսպանը Հայաստանից ԱՄՆ Է տեղափոխվել հատուկ չվերթով։
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»–ը դիմեց ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Շնորհակալություն դեսպան Միլսի առողջությանը վերաբերող Ձեր անհանգստության համար։ Նա այժմ գտնվում է Լոնդոնում և այնտեղ հետազոտվում Է մի փոքրիկ առողջական խնդրի հետ կապված։ Նա շատ վստահում Է հայաստանյան իր բժիշկներին, ովքեր խորհուրդ տվեցին դիմել այդ քայլին։ Ինքը՝ դեսպան Միլսը, լավ Է և պլանավորում Է շուտով վերադառնալ Հայաստան»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։