|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իշխանության կեղծ խոստումներն ու սրիկայությունը արևմուտքում այնքան կլսեն ու կծափահարեն մինչև սրանք այլևս որևէ մեկին պետք չեն լինի:
Թող իրենք անվերջ խոսեն ժողովրդավարության մասին, մեկն էլ ԱԺ ամբիոնից կոտրտված հայերենով ոստիկանությանն էր գովում` իր անվստահ խոսքն ու շփոթմունքը վկա:
Բայց փաստն այն է, որ կալանավայրերից որտեղ գնում ես` շինծու գործերով նստած մարդիկ են, ովքեր համարձակվել են դեմ գնալ Արցախի հանձնմանը:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, մեր գործընկերներ` Ասպրամ Կրպեյանի, Գառնիկ Դանիելյանի և Արման Ղազարյանի հետ, տեսակցել ենք քաղաքական հետապնդման ենթարկված քաղաքացիների հետ, այդ թվում` նախկին պատգամավոր Արագած Ախոյանին:
Արագած Ախոյանի ու նրա ընտանիքի դեմ ինչ ասես չսարքեցին, իսկ այսօր վերջինս առողջական խնդիրներ ունենալով գտնվում է կալանավայրում:
Ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»: