|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Երևանի «Ազատության» հրապարակում այսօր կայացավ «Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդի հրավիրված հանրահավաքը, որի ընթացքում նախատեսվում է ներկայացնել քաղաքական իրավիճակը և շարժման քաղաքական խորհրդի դիրքորոշումները։
Բազմաթիվ ելույթների թվում ելույթ ունեցավ նաեւ Գայանե Գասպարյանը: Նա նախ հայտարարեց, որ հրապարակում հավաքվեն ոչ թե ամեն ուրբաթ, այլ ամեն օր, ապա կոչով դիմեց ղարաբաղցիներին:
«Հարգելի ղարաբաղցիներ, մեծից փոքր, կոչ եմ անում, թասիբ ունեցեք, լքեք Երեւանը եւ գնացեք Ղարաբաղ: Երկու մեծ գործ կանեք»:
Հարթակի մյուս կանգնածները փորձեցին միջամտել, խնդրեցին դադարեցնել ելույթը, բայց Գասպարյանը անդրդվելի մնաց եւ շարունակեց իր ելույթը:
Նշենք, որ հանրահավաքից հետո մեկնարկեց երթ` վիրավոր «Սասնա ծռերին» պատշաճ բժշկական օգնություն ցույց տալու պահանջով։