|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այդպես էլ չերևաց ոչ իշխանական եռյակի՝ կիրակի օրը Սյունիքի մարզում անցկացրած հարահավաքներին՝ Սիսիանում ու Կապանում: Մինչ այդ էլ Մանուկյանը չէր մասնակցել Հրազդանում Եռյակի հանրահավաքին:
Առաջին և առայժմ վերջին անգամ Մանուկյանը Եռյակի հանրահավաքին մասնակցել է Աբովյանում, որտեղ հնչեց նրա հայտնի ելույթը, և որից հետո էլ հետագա հանրահավաքներին նա, փաստորեն, այլևս չմասնակցեց:
Մանուկյանի հայտարարությունն անհետևանք չմնաց, սկսած ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանից, վերջացրած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանով և մի շարք ՀՀԿ-ականներով՝ հրապարակայնորեն քննադատեցին Մանուկյանին այդպիսի ոճով ելույթ ունենալու համար»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համար: